Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախուստ մրցաշարից

Սպորտ

Գերմանիան ներկայացնող ձյուդոիստ Արթուր Սոլույանովը Ռուսաստանում անցկացվող մրցաշարի ժամանակ փախուստի է դիմել եւ արդեն երկու շաբաթ է` հայտնի չէ նրա գտնվելու վայրը: Ինչպես տեղեկացնում 5-tv.ru կայքէջը, 17-ամյա մարզիկը հավանաբար փնտրում է իր մորը:

Բանն այն է, որ Արթուր Սոլույանովը ներկայումս իր հոր հետ ապրում է Մյունխենում եւ համարվում է այդ երկրի քաղաքացին, իսկ ահա մայրը, որը վաղուց բաժանված է ամուսնուց, իր աղջկա հետ բնակվում է Չելյաբինսկում: Մարզիկի հայրը որդուն կտրականապես արգելում է տեսակցել մորը: Ճիշտ է, չորս տարի առաջ Սոլույանով ավագի թույլտվությամբ մայր ու որդի հանդիպել էին միմյանց, բայց ... 10 րոպեով:

Ձյուդոիստների մարզիչները հենց այդ փաստով են բացատրում իրենց սանի փախուստը: Ձյուդոիստի մայրը դիմել է լրագրողների օգնությանը` խնդրելով գտնել որդուն, որը, ըստ նրա, այժմ ոտքով կամ պատահական ավտոմեքենաներով ուղեւորվում է Չելյաբինսկ: Նա վախենում է, որ ոստիկանները կձերբակալեն որդուն եւ կրկին կուղարկեն Գերմանիա: