Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկ-3»-ը հաղթում է «Միկա-2»-ին

Սպորտ

Տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի 5-րդ տուրի երկու հանդիպումները: «Փյունիկ-3»-ը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Միկա-2»-ին, իսկ Կապանում «Գանձասար-2»-ը ոչ-ոքի խաղաց «Իմպուլս-2»-ի հետ` 1:1:

Այս տուրում նախատեսված «Փյունիկ-2» - «Արարատ» եւ «Բանանց-2» - «Շենգավիթ» հանդիպումները հետաձգվեցին, քանի որ Հայաստանի 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը մայիսի 7-ին եւ 9-ին ընկերական հանդիպումներ պետք է անցկացնի Իրանի իրենց հասակակիցների հետ, իսկ մեր թիմի կորիզը կազմում են «Փյունիկ-2»-ի եւ «Բանանց-2»-ի ֆուտբոլիստները:

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել «Արարատը», որը 4 խաղում վաստակել է 12 միավոր: Նրան հաջորդող «Փյունիկ-3»-ն ու «Գանձասար-2»-ը իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր: