Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոմինո` շախմատի տանը

Սպորտ

Մայիսի 29-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա դոմինոյի Հայաստանի անդրանիկ բաց առաջնությունը, որի արդյունքում կորոշվեն Հայաստանի անհատական և թիմային չեմպիոնները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի դոմինոյի ազգային ֆեդերացիայի կայքէջը:

Առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` անկախ տարիքից, սեռից և սոցիալական կարգավիճակից: Մեկ անձի մասնակցության վճարը անհատական մրցաշարին կազմում է 5000 դրամ: Առաջնության մրցանակակիրները եւ լավագույն մասնակիցները կստանան դրամական պարգեւ եւ կխրախուսվեն նվերներով:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի դոմինոյի ազգային ֆեդերացիան` մրցաշարում բարձր տեղեր զբաղեցնող մասնակիցները կընդգրկվեն Հայաստանի դոմինոյի հավաքականի կազմում, եւ մեր երկիրը կներկայացնեն այլ երկրների բաց առաջնություններում կամ էլ միջազգային մրցաշարերում: