Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia-albania
A A
Սպորտ

Չնայած ՈՒԵՖԱ-ի թույլտվությանը, ՀՖՖ-ն որոշել է Հայաստան - Ալբանիա խաղն անցկացնել առանց հանդիսականների

Հաշվի առնելով սեպտեմբերի 24-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման փորձը, ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշում է կայացրել թույլատրել երկրպագուների մասնակի վերադարձը ֆուտբոլային հանդիպումներին (մարզադաշտի տարողունակության մինչև 30%-ը):

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված 8-ամսյա բացակայությունից հետո երկրպագուները կարող են մարզադաշտ վերադառնալ սկսած արդեն հաջորդ շաբաթ կայանալիք ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի հանդիպումներից: Նշվում է, որ որոշումը կարող է ուժի մեջ մտնել միմիայն տեղական իշխանության և ինքնակառավարման մարմինների թույլտվությունից հետո:

Չնայած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի կողմից կայացված որոշմանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները, Հայաստան - Ալբանիա հանդիպումը կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առանց հանդիսականների։ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 3-րդ մրցափուլի Հայաստան - Վրաստան հանդիպման վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն: