Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավերժական շախի օգնությամբ

Սպորտ

ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 9-րդ պարտիան անցավ անչափ դիտարժան եւ լարված պայքարում:

Սպիտակներով խաղացող հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հենց սկզբից անցավ ակտիվ գործողությունների եւ նյութական` մեկ զինվորի առավելություն ստացավ: Սակայն բուլղարացի Վեսելին Թոփալովը խաղավերջում չնայած զոհաբերեց իր անցունակ երկու զինվորները, սակայն հավերժական շախ տալու հնարավորություն ստացավ: Աշխարհի չեմպիոնը 83-րդ քայլին ստիպված համաձայնեց ոչ-ոքի արդյունքի հետ:

Այդպիսով, մրցախաղում պահպանվեց ստատուս քվոն` 4,5:4,5: 10-րդ պարտիան կկայանա այսօր, եւ սպիտակներով հանդես կգա բուլղարացի գրոսմայստերը: