Մկրտչյանն առայժմ 7-րդն է
Աջակցիր «Ա1+»-ինՆալչիկում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի ավարտին մնացել է ընդամենը մեկ տուր:
Ժամանակից շուտ մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւան, որը 10-րդ տուրում հաղթեց Պիա Կրամլինգին Շվեդիա եւ վաստակելով 8 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Նախավերջին տուրում հաջող հանդես եկավ մեր շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, որը սեւերով պարտության մատնեց թրքուհի Բեթյուլ Իլդիզին: Նա 10 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 7-րդ տեղը:
Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիում հաջող հանդես գալու համար պետք է ձգտի հաղթանակի նաեւ վերջին պարտիայում, քանի որ գրաված տեղից է կախված միավորների ընդհանուր քանակը: 11-րդ տուրում Լիլիթը սպիտակներով կմրցի մրցաշարի հաղթող Տատյանա Կոսինցեւայի հետ:
Մեր երկրորդ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը, ավաղ, չկարողացավ հաղթահարել հոգեբանական ճգնաժամը եւ 7-րդ պարտությունը կրեց մրցաշարում` սեւերով զիջելով Նանա Ձագնիձեին Վրաստան: Նա շարունակում է միայնակ եզրափակել մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում մեր շախմատիստուհին կհանդիպի ռուսաստանցի Բաիրա Կովանովայի հետ: