Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa 1.10.
A A
Սպորտ

Ռոբերտ Լևանդովսկին՝ Եվրոպայի 2019-20թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Եվրոպայի ֆուտբոլի միության որոշմամբ 2019-20թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ հռչակվեց Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Նա միաժամանակ ճանաչվել է անցած մրցաշարջանի լավագույն հարձակվող:

Լավագույն դարպասապահ և պաշտպան են ընտրվել նրա թիմակիցներ Մանուել Նոյերն ու Ջոշուա Կիմիխը: Լավագույն կիսապաշտպան ճանաչվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի ֆուտբոլիստ Կևին դե Բրյունեն: Մրցաշարի լավագույն մարզիչ է հռչակվել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը:

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ 2019-20թթ մրցաշարջանի լավագույն ֆուտբոլիստուհի է ընտրվել գերմանական «Վոլսֆբուրգի» խաղացող Պերմիլե Հարդերը:

Բոլորն էլ պարգևատրվեցին հատուկ մրցանակներով: