Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը հերթական հաղթանակը տոնեց Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում:

Երկրորդ փուլի խաղում մեր հայրենակիցը 3:1 հաշվով հաղթել է չեխ Իրժի Վեսելիին՝ 6:1, 6:7, 7:6, 7:6: Հանդիպումը տևել է 3 ժամ 35 րոպե: Կարեն Խաչանովը 8 անգամ կրկնակի սխալ է թույլ տվել, 14 վճռորոշ մատուցումներից միայն ութում է հաղթել: Նրա մրցակիցը 8 անգամ հաջողությամբ ընդունել է մատուցումները, թույլ է տվելը ընդամենը 2 կրկնակի սխալ: 

Կարեն Խաչանովը երրորդ փուլում կհանդիպի աշխարհի 19-րդ ռակետ, չիլիացի թենիսիստ Քրիստիան Գարինի հետ, որն այս փուլում պայքարից դուրս է թողել ավստրալացի Մարկ Պոլմանսին՝ 6:7, 6:2, 7:6, 6:4: