Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երրորդ պատերազմն է, որ տեսնում եմ. Ալինա Գևորգյանի պատմությունը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Քարինտակ գյուղի բնակչուհի Ալինա Գևորգյանը 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին երրորդ անգամ առերեսվեց պատերազմին։

Պատերազմի մասին նրա առաջին հիշողությունները 90-ականներից են, երկրորդը՝ 2016թ․-ի Քառօրյայից, դե իսկ երրորդը՝ «պատահեց» այս սեպտեմբերին։ Նրա խոսքով, պատերազմն արդեն սովորական երևույթ է դարձել, բայց մեկ է ներսի անհանգստությունն ու վախը ամեն անգամ նոր ձևով են գլուխ բարձրացնում։

Ալինան 3 որդի ու 2 դուստր ունի։ 2 օր է՝ 4 երեխաների հետ Երևանում է։ Մայրաքաղաք է եկել երեխաների ապահովության համար․ 7 տարեկան որդին զանգել է, լաց եղել, ասել՝ վախենում եմ, ովքե՞ր են կրակում, ու՞ր ես, չե՞ս գալու․․․ Ավագ որդին ու ամուսինը Արցախում են՝ առաջնագծում։

Ասում է՝ ամուսնու հետ հաճախ է ստացվում խոսել, որդին, նրա խոսքով, առավել վտանգավոր վայրում է․ ձայնը 5 օր է՝ չի լսել, անհանգիստ է․․․

 

Տեսագրության հեղինակ` Սոֆի Թովմասյան Տեսագրությունը` ՀԼԱ և Ա1+-ի համատեղ արտադրանք