Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրիվ կազմով

Սպորտ

Բռնցքամարտի 2010 թ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ռեկորդային թվով բռնցքամարտիկներ` մոտ 300 հոգի:

Ինչպես տեղեկացնում են առաջնության կազմակերպիչները, 12 երկրներ մասնակիցներ կներկայացնեն բոլոր 11 քաշային կարգերում: Դրանց թվում է նաեւ Հայաստանը: Մնացած երկրներն են` Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Թուրքիան, Վրաստանը, Սերբիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բուլղարիան, Հունգարիան եւ, բնականաբար, առաջնության կազմակերպիչ Ռուսաստանը:

Հիշեցնենք, որ 2010 թ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 5-12-ը, Մոսկվայում: