Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Պաշտոնական

Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գոռ Հովհաննեսի Երանյանին տալու վերաբերյալ։

Այդ մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: