«Մեկին այս պահին վիրահատում են». մանրամասներ՝ Արցախում վիրավորված լրագրողների մասին. լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինՀակառակորդի հրետակոծության հետևանքով Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի երկու լրագրող։ Նրանցից մեկին այս պահին վիրահատում են, մյուսին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Արցախի տեղեկատվական կենտրոնից։
Հադրութում գրադերով կրակել են Agence France-Presse (AFP) ֆրանսիական լրատվամիջոցի մեքենայի վրա, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Մարտունիում վիրավորվել է նաև «24news.am» կայքի լրագրող Սեւակ Վարդումյանը: Լրատվամիջոցի օպերատորը մեզ փոխանցեց, որ վիրավորումը ծանր չէ։
Վիրավորում ստացել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը։
Նշենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը եւ Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ են հրապարակել:
«24news.am և Արմենիա հեռուստաընկերության լրագրողները վիրավոր են»:
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: