Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 1.10.
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Կրասնոդարն» ու «Միդտյուլանդն» առաջին անգամ մտան խմբային փուլ

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը և հայտնի դարձան խմբային փուլի բոլոր 32 մասնակիցները:

Ռուսաստանի «Կրասնոդարը» Հունաստանում երկրորդ անգամ հաղթեց Սալոնիկի ՊԱՕԿ-ին՝ 2:1 (առաջին խաղը՝ 2:1), և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց խմբային փուլի ուղեգիր: Այդպիսով, Ռուսաստանն առաջին անգամ երեք ներկայացուցիչ կունենա մրցաշարի խմբային փուլում («Զենիթը» և «Լոկոմոտիվը» առանց որակավորման խաղերի էին նվաճել  ուղեգրերը):

Եվրոպայի ուժեղագույն թիմերի հետ առաջին անգամ հանդես կգա նաև դանիական «Միդտյուլանդը», որը սեփական դաշտում 4:1 հաշվով ջախջախեց չեխական «Սլավիային»: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0:

Փլեյ-օֆֆի արգելքը հերթական անգամ հաղթահարեց Ավստրիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Ռեդ Բուլ Զալցբուրգը»: Այս անգամ «կարմիր ցուլերը» երկու խաղերի արդյունքներով պայքարից դուրս թողեցին Իսրայելի չեմպիոնին՝ Թել Ավիվի «Մաքաբիին»՝ 3:1, 2:1:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 1-ին: Խմբային փուլի խաղերը կմեկնարկեն հոկտեմբերի 20-ից: