Մեր զինված ուժերը պատասխանում են, այլ ոչ թե միայն պաշտպանվում․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտերը շարունակվում են տարբեր փոփոխությամբ եւ ինտեսիվությամբ, հակառակորդն անդադար փորձում է ինչ-որ գործողություններ իրականացնել, մեր զինված ուժերը պատասխանում են, եւ ոչ միայն զուտ պաշտպանվում են։ Քիչ առաջ այս մասին հայկական տեղեկատվական կենտրոնում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաեւ հիշեցրեց ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը՝ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի ագրեսիան, ռազմական գործողություններում օդային ղեկավարությունը հանձնել է Թուրքիայի զինված ուժերին։ Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի ե Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում