Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haroyan
A A
Սպորտ

Ես մարտական գործողությունների գոտում չեմ․ Վարազդատ Հարոյան

«Տեղեկությունն այն մասին, որ ինձ զորակոչել են բանակ և գտնվում եմ Հայաստանում, մարտական գործողությունների գոտում, չի համապատասխանում իրականությանը: Ես դեռ Ռուսաստանում եմ, բայց շուտով մեկնելու եմ Հայաստան», - ռուսական Sport24 կայքի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը թիմի վերջին երկու խաղերում կատարել է ավագի պարտականությունը:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիների նման ինքը նույնպես պատրաստվում է օգնել հայրենիքին։

«Հայաստանի հավաքականի տղաներով այժմ ստեղծել ենք դրամական հիմնադրամ, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակից տուժածների օգնությանը։ Այսօր յուրաքանչյուր հայ օգնում է մյուսին՝ ինչով որ կարող է», - եզրակացրել է ֆուտբոլիստը:

Նշենք, որ Վարազդատ Հարոյանը վերջերս խզել է ռուսական «Ուրալ» ակումբի հետ կնքած պայմանագիրը և այժմ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի։ Լուրեր էին պտտվում, որ նա կարիերան կշարունակի Հունաստանում, սակայն դա հետո հերքվեց։