Բացել լրահոսը Փակել լրահոսը
1562586035_0_0_2942_1656_1920x0_80_0_0_fcc78230b8d5ffc0cab3d9692031e65e
A A
Քաղաքականություն

Մոսկվան հավանություն չի տալիս Թուրքիայի՝ Ադրբեջանին պաշտպանելու մասին հայտարարություններին. Պուտինի խոսնակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններին:

«Ամբողջ ինֆորմացիան մանրամասն վերլուծում ենք, ֆիքսում ենք միջազգային բոլոր հայտարարությունները, որոնք արվում են ամենաբարձր և բարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է նա՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններում Թուրքիայի ներգրավվածության մասին։

ТАСС-ի փոխանցմամբ՝  Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին պաշտպանելու մասին Թուրքիայի հայտարարություններին։

«Միաշանակ, նման հայտարարություններին մենք հավանություն չենք տալիս,  համաձայն չենք դրանց հետ»,- ասել է Պեսկովը: