Գոլեր Ռումինիայում եւ Դանիայում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի հարձակվող Արման Քարամյանն աչքի ընկավ Ռումինիայի առաջնության 31-րդ տուրի «Ստյաուա» - «Աստրա» խաղում եւ օգնեց իր թիմին տանել կարեւոր հաղթանակ` 2:0:
Նա 51-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը: Այս հաղթանակը «Ստյաուային» հնարավորություն տվեց բարձրանալ երրորդ տեղ: Խաղին մասնակցեց նաեւ Արտավազդ Քարամյանը, ով 78-րդ րոպեին փոխարինեց հենց եղբորը` Արմանին:
Դանիայի առաջնությունում իր հերթական գոլը խփեց «Ռանդերսի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Օլբորգի» հետ սկզբունքային խաղում նա 30-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին` 2:1: Ի վերջո «Ռանդերսը» հաղթեց 3:1 հաշվով եւ մի փոքր հեռացավ վտանգավոր գոտուց, սակայն «երկնագույներին» հետապնդող «Սոնդերիսկն» ու «Օրխուսը» մեկ խաղ քիչ են անցկացրել (ի դեպ, այդ թիմերն այսօր հանդիպելու են միմյանց հետ): «Ռանդերսում» հանդես եկող մեր մյուս ֆուտբոլիստը` Ռոբերտ Արզումանյանը, կրկին չմասնակցեց խաղին, չնայած պահեստայինների թվում էր գտնվում: