Բացել լրահոսը Փակել լրահոսը
armenia_io
A A
Քաղաքականություն

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան

Երեւանում ռուս լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը:

«Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը»,- ntv.ru-ի փոխանցմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել դեռեւս չի պատրաստվում, չնայած, վարչապետի խոսքով՝ «սերտ աշխատում է» կազմակերպության հետ:

«Հայաստանի զինված ուժերն ունակ են ապահովել երկրի անվտանգությունը»,- ասել է ՀՀ վարչապետը: