A
A
Մկրտչյանն ու Դանիելյանը պարտվեցին
Աջակցիր «Ա1+»-ին
ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 3-րդ փուլի 9-րդ տուրում մեր երկու շախմատիստուհիներն էլ պարտություն կրեցին. Լիլիթ Մկրտչյանը զիջեց հնկուհի Հումպի Կոներուին , իսկ Էլինա Դանիելյանը` Մոնղոլթուլ Բաթհույագին (Մոնղոլիա):
Ինը տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ Էլինա Դանիելյանը 1,5-ով վերջին` 12-րդ հորիզոնականում է: Իսկ մրցաշարը շարունակում է գլխավորել Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւան, որը վաստակել է 7 միավոր:
Նախավերջին, 10-րդ տուրում, Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի թրքուհի շախմատիստ Բեթյուլ Իլդիզի հետ, իսկ Էլինա Դանիելյանը, նույնպես սեւերով, կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ: