Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկն» ու «Բանանցը» հաղթեցին

Սպորտ

 

Այսօր տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 7-րդ տուրից նշանակված երկու հանդիպումներ:

Նախ «Հրազդան» մարզադաշտում հանդիպեցին «Կիլիկիան» ու «Փյունիկը»: Հանրապետության չեմպիոնը, ինչպես եւ սպասվում էր, առանց մեծ ջանքեր թափելու հաղթանակ տարավ` 3:0: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 17 միավոր եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Կիլիկիայի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը գնահատելով խաղի արդյունքն ասաց, որ իր ֆուտբոլիստները կատարեցին տակտիկական առաջադրանքը, սակայն մրցակցին զիջեցին ֆունկցիոնալ պատրաստությամբ: «Այս ամիս մարզումներին մենք մեծ ուշադրություն կդարձնենք նաեւ ֆիզիկական պատրաստության վրա, որպեսզի թիմը ֆունկցիոնալ առումով ավելի պատրաստ լինի խաղերին»: Սամվել Դարբինյանը վերջում վստահեցրեց, որ ինքը գիտի, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի բարձրանա ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստվածությունը:

 «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սովորականի նման կարճ մեկնաբանություն տվեց խաղին. «Առաջին խաղակեսում մեր խաղը լավ չստացվեց: Երկրորդում սկսեցինք արագ խաղալ»:

 Ի դեպ, խաղին համակ ուշադրությամբ հետեւում էր նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը, սակայն երբ հաշիվը դարձավ 3:0, նա լքեց տրիբունան:

 «Հանրապետական» մարզադաշտում «Բանանցը» հյուրընկալեց առաջնության ետնապահ «Շիրակին» եւ ջախջախեց 5:1 խոշոր հաշվով:

 Մրցաշարային աղյուսակ

Խ Մ

1. Փյունիկ 7 16

2. Միկա 6 15

3. Բանանց 7 14

4. Ուլիս 6 13

5. Իմպուլս 6 7

6. Կիլիկիա 7 6

7. Գանձասար 6 3

8. Շիրակ 7 0