Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ymbish
A A
Սպորտ

Ըմբշամարտիկ Գեղամ Թորգոմյանը կամավորագրվել է և մեկնել Արցախ

Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջության փոխչեմպիոն, այժմ արդեն ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ Գեղամ Թորգոմյանը, կամավորագրվել է և մեկնել Արցախ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Մինչ այդ ֆեդերացիան հայտարարել էր, որ ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչները և մարզիկները արյուն են հանձնելու՝ հայ զինվորին օգնելու համար, իսկ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ առաջիկայում առաջնագիծ է կուղարկվելու բժշկական և առաջին ահրաժեշտության պարագաներ։