Բացել լրահոսը Փակել լրահոսը
5774373
A A
Քաղաքականություն

Կրեմլը կոչ է անում մյուս երկրներին ԼՂ հարցում կրակի վրա յուղ չլցնել

Կրեմլում համոզված են, որ Հայաստանին և Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու՝ տարբեր երկրների կոչերն այս պահին միայն յուղ են լցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակին:

Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ТАСС-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ պետք է համոզել կողմերին` վերադառնալ հարցի քաղաքական և դիվանագիտական լուծման ճանապարհ:

«Կրեմլում առաջին հերթին կարևոր են համարում կրակի և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: Ցանկացած հայտարարություն` կողմերից որևէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու, միանշանակ յուղ է լցնում կրակի վրա: Մենք կտրականապես դեմ ենք դրան»,- նշել է նա՝ հայտնելով, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ և Թուրքիային կոչ է արել անել ամենը, որպեսզի համոզեն հակամարտող կողմերին դադարեցնել կրակը:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, այնպիսին, ինչպիսին Թուրքիան է, անել ամենը, որպեսզի հակամարտող կողմերը դադարեցնեն կրակը և վերադառնան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Պեսկովը: