Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը կկայանա նախատեսված ժամանակին

Եվրոպայի ֆուտբոլային միությունների ասոցիացիան՝ ՈՒԵՖԱ-ն, չի պատրաստվում հետաձգել կամ տեղափոխել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը:

 «ՈՒԵՖԱ-ն ուշադիր հետևում է իրադարձություններին, սակայն այդ խաղը կկայանա նախատեսված օրը, նախատեսված վայրում», - նշված է միության պաշտոնական հայտարարության մեջ:

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպումը կսպասարկի Հունաստանի մրցավարական անձնակազմը՝ Տասոս Սիդիրոպուլոսի գլխավորությամբ: