Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զարուհի Բաթոյան
A A
Պաշտոնական

Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում նշում է.

«Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպեցի Արցախում վիրավորված մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին և կամավորականներին, զրուցեցի նրանց ընտանիքի անդամների հետ:

Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը, բոլորը շնորհակալություն էին հայտնում հիվանդանոցի բուժանձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար:
Ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրեցի, որ իրենց կողքին ենք: Հարազատները թեև նշեցին, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպենք բժշկական հիմնարկներում, անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար:
Իսկ մեր զինվորներին հուզուղ միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է:
Առողջություն մեր զինվորներին:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակման։ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվում է ընդհանուր զորահավաք։