A
A
Հայկական ֆուտբոլային հուշադրամ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կենտրոնական բանկը «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրով շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե դրամ` նվիրված հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆին:
Հուշադրամի դարձերեսին հոլանդական դրոշի գունային ֆոնի վրա պատկերված է Յոհան Կրուիֆի դիմապատկերը, ներքեւում` նրա ստորագրությունը: Դրա պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հավելենք, որ հուշադրամը դրվագվել է հենց Լեհաստանի դրամահատարանում: