Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարը փոխում է նախագահին

Սպորտ

«Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ, ակումբի նախկին նախագահ Կառլոս Ղազարյանը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կառլոս Ղազարյանն այդ պաշտոնում փոխարինել է Վիգեն Խաչատրյանին, որն ակումբի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի որոշմամբ այլ աշխատանքի է անցել: Կառլոս Ղազարյանը միաժամանակ հանդիսանում է «Միկա» մարզական համալիրի տնօրենը:

Հավելենք, որ «Միկան» հաջող է հանդես գալիս Հայաստանի այս տարվա առաջնությունում եւ 6 տուրից հետո միանձնյա գլխավորում է բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: