Բացել լրահոսը Փակել լրահոսը
iStock-935467792_(2)_d_850
A A
Քաղաքականություն

ՌԴ Պետդուման այսօր կքննարկի ԼՂ իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության Պետդուման այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը, հաղորդում է РИА Новости-ն:

Հայտարարության նախագիծը ներկայացվել է նախօրեին, դրանում ռուս պատգամավորները կոչ են անում հակամարտող կողմերին վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման համար:  

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը նաև հայտարարում է հակամարտության կողմերի կողմից կրակի դադարեցման անհրաժեշտության մասին, ինչպես նաև կոչ անում կանխել տարածաշրջանում առճակատման սրացումը: Նշվել է, որ իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: