Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess martirosyan
A A
Սպորտ

Հայկ Մ. Մարտիրոսյանը հաղթեց իրանցի շախմատիստին և մտավ կիսաեզրափակիչ

Chess.com հարթակում առցանց անցկացվող Junior Speed Chess Championship շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչ 1-ին մրցամարտում Հայաստանի շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանը 15:10 հաշվով հաղթեց իրանցի Փարհամ Մաղսուդլուին: Նրա հաջորդ մրցակիցն ի հայտ կգա հոկտեմբերի 1-ին, Անտոն Սմիռնով (Կանադա) - Նիհալ Սարին (Հնդկաստան) մրցամարտի ավարտից հետո: 

Մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ նաև ամերիկահայ շախմատիստ Սեմուել Սևյանը: Նա հոկտեմբերի 2-ին կմրցի ռուսաստանցի Ալեքսեյ Սարանայի հետ:

Նշենք, որ քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլում մասնակիցները կանցկացնեն 14-ական (2 պարտիա՝ 5+1 ձևաչափով, 4-ը՝ 3+1, 8-ը՝ 1+1) հանդիպում, իսկ եզրափակիչում՝ 18 հանդիպում (3 պարտիա՝ 5+1 ձևաչափով, 5-ը՝ 3+1, 10-ը՝ 1+1): 

Քառորդ եզրափակիչում հաղթողները կստանան 750 դոլար պարգևավճար՝ գումարած հաղթանակների քանակով հասնող լրացուցիչ բոնուսները: Կիսաեզրափակիչում հաղթանակն արժե 1500, իսկ եզրափակիչում՝ 2500 դոլար: