A
A
Մարզաշապիկներ թափոնից
Աջակցիր «Ա1+»-ինՄարզական ապրանքներ արտադրող հանրահայտ Nike ընկերությունը նոր տեխնոլոգիա է հայտնաբերել, որը հնարավորություն է տալիս մարզաշապիկներ պատրաստել պլաստմասե շշերի թափոններից:
Այդ մասին տեղեկացրել է Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը հանրությանը ներկայացրել է ազգային հավաքականի նոր մարզաշապիկը, որով հանդես է գալու 2010 թ աշխարհի առաջնությունում: Նման մեկ մարզաշապիկ պատրաստելու համար պահանջվում է ընդամենը 8 շիշ:
Աշխարհի առաջնությունում շշերի թափոններից պատրաստված մարզաշապիկներով հանդես կգան նաեւ Բրազիլիայի, Ավստրալիայի, Հոլանդիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Սերբիայի, Պորտուգալիայի եւ դաշտի տերերի` ՀԱՀ-ի հավաքականները: