Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել Վրաստանի սահմանը

Ինչպես JNEWS-ին տեղեկացրին, հումանիտար սննդամթերքով բեռնված մեքենաներին թույլատրել են հատել վրաց-հայկական սահմանը:

 Այս պահի դրությամբ, սննդամթերքով բեռնված երկու մեքենա արդեն շարժվում է դեպի սահման՝ Նինոծմինդա-Բավրա մաքսային անցակետ:

Վրաստանի իրավապահ մարմինների հետ արդեն մի քանի ժամ տարվող բանակցությունների արդյունքում՝ սննդամթերքով բեռնված մեքենաներն անարգել կհատեն վրաց-հայկական սահմանը, իսկ անվադողերով բեռնված մեքենաների թույլտվության համար երիտասարդները պետք է դիմեն համապատասխան գերատեսչություններին:

Հարկ է նշել, որ հայ-վրացական սահմանին իրարանցում էր տիրում: Վրաստանի իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ: JNEWS-ի տվյալներով, մոտավոր 3-ից 5000 մարդ է հավաքվել վրաց-հայկական սահմանային անցակետ տանող ճանապարհին:

Հիշեցնենք, որ վրաց իրավապահներն արգելում էին Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ:

Վրաստանի սահմանային ոստիկանությունն էլ կանգնեցրել էր մարդասիրական օգնությամբ բեռնատարները, որոնք ուղեւորվում են Հայաստան։