Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներին արգելում են հատել հայ-վրացական սահմանը․ jnews.ge

Այս պահին հայ-վրացական սահմանին իրարանցում է տիրում:

Իրավապահներն արգելում են Ջավախքի երիտասարդության նախաձեռնությամբ հավաքագրված հումանիտար օգնությունն ուղարկել Արցախ:

Վրաստանի սահմանային ոստիկանությունը կանգնեցրել է մարդասիրական օգնությամբ բեռնատարները, որոնք ուղեւորվում են Հայաստան։

Ինչպես տեղից հայտնեցին JNEWS-ին, այս պահին մոտավոր 3-ից 5000 մարդ է հավաքվել սահմանին: Անվադողերով և սննդամթերքով բեռնված մեքենաներն դեռևս կանգնած են սահմանին: