15 հազար ընդդեմ «Ռոմայի»
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմեական երկու ակումբների` «Ռոմայի» եւ «Լացիոյի» երկրպագուների միջեւ թշնամանքը գնալով ավելի է խորանում:
«Լացիոյի» նվիրյալները, որոնք երկրի առաջնության «Ինտերի» հետ խաղին ծափերով են նշել մրցակցի խփած յուրաքանչյուր գոլը, քանի որ հաղթանակի դեպքում միլանցիները «Ռոմային» դուրս էին մղում առաջին տեղից, պատրաստվում են նոր ակցիա կազմակերպել ընդդեմ հակառակորդ ակումբի:
«Լացիոյի» 15 հազար երկրպագուներ գնել են այսօր կայանալիք Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի տոմսեր, որպեսզի կրկին աջակցեն Միլանի «Ինտերին», քանի որ նրա մրցակիցն է ... նույն «Ռոման»:
Այդ փաստը բավական մտահոգել է խաղի կազմակերպիչներին, որոնք վախենում են, որ հնարավոր է ընդհարումներ լինեն հակամարտող երկրպագուների միջեւ: Հռոմի ոստիկանապետը հանդիպման անվտանգությունը ապահովելու նպատակով խաղի կազմակերպիչներին տրամադրել է 1000 ոստիկան եւ 600 հսկիչ:
«Մեր խաղերին կարծես սյուռեալիստական մթնոլորտ լինի: Սակայն սա Հռոմն է եւ նման դեպքեր հաճախ են լինում: «Լացիոյի» եւ «Ռոմայի» հակամարտությունը երբեք չի ավարտվի», - այսպես է բնութագրել «Ինտերի» հետ խաղին տեղի ունեցած միջադեպը «Լացիոյի» առաջատար կիսապաշտպան Քրիստիանո Բրոկին: