Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԽԽՎ
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ համազեկուցողները դիմում են Հայաստանին եւ Ադրբեջանին

Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները  հորդորում են
անհապաղ թուլացնել իրավիճակը և վերադառնալ բանակցությունների սեղան։

«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական
գործողությունների բռնկմամբ և դրանց սրմամբ, ինչը վտանգի տակ է դնում
տարածաշրջանային կայունությունը: Մենք խորապես ցավում ենք, որ երկու
կողմերի կողմից հաղորդվել է քաղաքացիական և զինվորական կորուստների
մասին », - ասված է երկու երկրների համազեկուցողների համատեղ
հայտարարության մեջ։

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զինված
ռազմական գործողությունները, թուլացնել իրավիճակը և վերադառնալ Մինսկի
խմբի ձևաչափով բանակցությունների սեղան: Բացի այդ, մենք կոչ ենք անում
Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետություններին զերծ մնալ
գործողություններից կամ ելույթներից, որոնք կարող են նպաստել այս
անկայուն տարածաշրջանում լարվածության ու անկայունության ավելացմանը:
Մենք կրկնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը
այլընտրանք չունի », - ընդգծում են նրանք։

Ըստ հայտարարության՝  ԵԽԽՎ-ն պատրաստ է խորհրդարանական մակարդակով
նպաստել Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ
միջավայրի ստեղծմանը։