A
A
Լիլիթ Մկրտչյանը հաղթեց
Աջակցիր «Ա1+»-ինՆալչիկում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրի մրցաշարում կայացան 8-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի Բայրա Կովանովային:
Նա վաստակեց 4 միավոր եւ Հումպի Կոներուի (Հնդկաստան) հետ բաժանում է 6-7-րդ տեղերը: Ի դեպ, 9-րդ տուրում Լիլիթը կհանդիպի հենց հնդկուհի գրոսմայստերի հետ:
Մեր երկրորդ մասնակից Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Քաթարը ներկայացնող չինուհի շախմատիստ Ժու Չենի հետ։ Նա 1,5 միավորով առայժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այսօր Էլինա Դանիելյանը կմրցի Մոնղոլթուլ Բաթհույագի (Մոնղոլիա) հետ:
Մրցաշարը 6,5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան: Նրան միանգամից հաջորդում են չորս շախմատիստուհիներ, որոնք իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր: