A
A
Թոփալովը հավասարացրեց հաշիվը
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 8-րդ պարտիան անցավ անչափ հետաքրքիր պայքարում: Այս անգամ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը նախընտրեց սլանովական պաշտպանության տարբերակը: Նա արագ փոխանակեց ծանր խաղաքարերը եւ փորձեց պարզեցնել իրավիճակը: Սակայն սպիտակներով խաղացող Վեսելին Թոփալովին (Բուլղարիա) հաջողվեց զինվոր շահել եւ ստանալ նյութական առավելություն:
Չնայած դրան` մինչեւ 53-րդ քայլը դեռ պարզ չէր, թե ինչպես կավարտվի պարտիան: Սակայն 54-ին Անանդը կոպիտ սխալ թույլ տվեց, ինչը Թոփալովին հնարավորություն տվեց նոր վտանգավոր գրոհ կազմակերպել:
Աշխարհի չեմպիոնը անմիջապես զգաց իր թույլ տված սայթաքումը եւ երկու քայլից հետո անձնատուր եղավ: Այդպիսով` մրցախավի հաշիվը հավասարվեց` 4:4:
Հաջորդ, 9-րդ պարտիան, տեղի կունենա մայիսի 6-ին: