A
A
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հայտարարությունը` կապված ղարաբաղյան դեպքերի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան քիչ առաջ հայտարարություն է արել՝ կապված ղարաբաղյան դեպքերի հետ։
«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան մշտապես հետևում է սահմանային իրավիճակին։ Առաջիկայում ֆեդերացիան, նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, բժշկական և առաջին անհրաժեշտության պարագաներ կուղարկի առաջնագիծ։ Բացի այդ, ֆեդերացիայի անձնակազմը, մարզիչները և մարզիկները արյուն կհանձնեն՝ օգնելով հայ զինվորին», - գրված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։