A
A
Ոնց գնում ենք, էդպես էլ գալու ենք․զորակոչի հերթեր են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
Երկրի տարբեր զորամասերում արդեն զորահավաքի հերթեր են։
«Ա1+»-ի տեսախցիկը շրջեց մայրաքաղաքի մի քանի զորամասերում, ծանոթացավ զորակոչվողների տրամադրություններին, դրանք մարտական էին, նաև լավատեսական․
«Ոնց գնում ենք, էդպես էլ գալու ենք»,-վստահություն հայտնեց կամավորներից մեկը։
Մեկ այլ զորակոչվող էլ ասաց՝ Ապրիլյանի օրերին էլ պատրաստ է եղել գնալու, առիթ չի եղել, այս անգամ արդեն գնում է․
«Այս անգամ պետք է այնպես հաղթենք, որ էլ ոչ մի անգամ չփորձեն հարձակվել»։
Նույն կարծիքին էր նաև մեկ այլ կամավոր, ասում է՝ այս անգամ պետք է վճռական լինել և հակառակարոդին հիմնովին ոչնչացնել։
Կամավորներին հավաքվածները ցափերով և օրհնություններով ճանապարհեցին սահման։