Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

«Ցրվենա Զվեզդան» մտահոգված է երևանյան հանդիպման անվտանգության համար

«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբը մտահոգված է հոկտեմբերի 1-ին Երևանում նախատեսված «Արարատ-Արմենիայի» հետ Եվրոպայի լիգայի հանդիպման անվտանգության համար՝ հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանների ամբողջ երկայնքով սկսվել են ռազմական գործողություններ։ 

Սերբական կողմին այդպես մտածելու տեղիք է տվել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգել է առաջնության բոլոր խաղերը։

Ինչպես նշում են սերբական լրատվամիջոցները, ակումբի ղեկավարությունը այսօր դիմել է Եվրոպայի ֆուտբոլային միությանը՝ առաջարկելով հանդիպումն անցկացնել իր մոտ կամ չեզոք խաղադաշտում, մասնավորապես՝ Վրաստանում։ Այն, թե ինչպիսի որոշում կկայացնի ՈՒԵՖԱ-ն, պարզ կդառնա առաջիկա երեքշաբթի։

Սերբական ԶԼՄ-ները նաև զրուցել են Հայաստանում հանդես եկող սերբ ֆուտբոլիստների հետ և հետաքրքրվել Երևանում տիրող իրավիճակի մասին։ «Արարատի» սերբ դարպասապահ Իգոր Ստանոյևիչն ասել է, որ ամեն ինչ նորմալ է և խաղը տեղափոխելու կամ հետաձգելու ոչ մի լուրջ հիմք չկա։