Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ1
A A
Պաշտոնական

Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախ՝ տեղում ծանոթանալու տուժածների առողջական վիճակին (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը: 

Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար  Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին:

Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց,  ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր: