Բացել լրահոսը Փակել լրահոսը
24617263
A A
Հասարակություն

Զենքով ու խաչով հայ քահանայի լուսանկարը հայտնվել է թուրքական մամուլում. ermenihaber

Թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է Twitter-ում տարածված լուսանկարը, որում պատկերված է հայ հոգևորականներից մեկը՝ մի ձեռքում խաչ, մյուսում՝ ինքնաձիգ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական առաջատար «Sabah» (իշխանամերձ) և «Milliyet» (ազգայնական, մերձիշխանական) թերթերի կայքերի հրապարակումներում այդ լուսանկարը բնորոշվել է «սկանդալային» և «սադրիչ» բառերով: Զինված քահանայի ֆոտոն թուրքական ԶԼՄ-ներում դժգոհության և բարկության տեղիք է տվել։

Նշենք, որ լուսանկարում Դադիվանք վանական համալիրի հոգևորական տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն է։

Աղբյուր՝ ermenihaber.am