A
A
Հայաստանի հավաքականը գրավեց 2-րդ տեղը Կիևում կայացած մարմնամարզության մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզիկները հաջող հանդես եկան Կիևում կայացած Ukraine International Cup-2020 մարմնամարզության մրցաշարում:
Տղամարդկանց մեծահասակների մրցաշարում Արթուր Դավթյանը բազմամարտում գրավեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Պատանիների մրցումներում մեր մարմնամարզիկ Գարիկ Խաչիկյանը զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը ճանաչվեց 2-րդը՝ զիջելով միայն Ուկրաինայի ազգային թիմին: Երրորդ տեղը զբաղեցրեց Իսրայելի հավաքականը:
Նշենք, որ այս տարվա մրցաշարին մասնակցեցին 10 երկրների մոտ 85 առաջատար մարզիկ-մարզուհիներ: