Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր1
A A
Պաշտոնական

Ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է.

«Ունենք մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժ օգնությունից հետո վերադարձել ենք շարք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակման։ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվում է ընդհանուր զորահավաք։