Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Հայկական արծիվները»՝ Pro Chess League շախմատի մրցաշարի հաղթող

«Հայկական արծիվներ» շախմատի թիմի հաղթանակով ավարտվեց PRO Chess League-ի թվով 4-րդ խաղարկությունը:

Եզրափակիչում մեր թիմը հանդիպեց ԱՄՆ ներկայացնող «Սենթ-Լուիսի Արքեպիսկոպոսներ» թիմի հետ, որտեղ հանդես են գալիս այդ երկրի ուժեղագույն շախմատիստները:

Առաջին երեք տուրից հետո ընդհանուր հաշիվը հավասար էր՝ 6:6: Սակայն 4-րդ տուրում մեր թիմի տղաները պարզապես ջախջախեցին ամերիկացիներին: Իրանցի Փարհամ Մաղսուդլուն հաղթեց Ֆաբիանո Կարունային, Հայկ Մ. Մարտիրոսյանը՝ Լեյնիեր Դոմինգեսին, Տիգրան Լ՚ Պետրոսյանը՝ Վեսլի Սոյին: Մեր թիմի չորրորդ անդամը՝ հնդիկ Ռաունակ Սադվանին, ոչ-ոքի խաղաց Ջեֆրի Քսյոյի հետ: 

Այդպիսով, «Հայկական արծիվները» հաղթեցին 9,5:6,5 հաշվով և տիրեցին գլխավոր մրցանակին: Թիմը նաև կստանա 20 հազար դոլար պարգևավճար:

Նշենք, որ PRO Chess League-ի այս խաղարկությանը մասնակցեցին 13 թիմեր: Նախնական փուլերում մերոնք պարտության էին մատնել «Նյու Յորքի Մարշալներ» (9,5:6,5) և «Կանադայի շախմատի պոետներ» (9:7) թիմերին: