Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց, 28-ը սեպտեմբերի․ «Լավ չես ապրելու, Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել» (տեսանյութ)

1997-ի սեպտեմբերի 28-ին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն ընդունում է, որ 1994-ից Հայաստանում արգելված կուսակցությունը վերջին ժամանակներս գաղտնի հանդիպումներ է ունեցել իշխանության հետ։Հակոբյանն անդրադառնում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեք օր առաջ արված հայտնի արտահայտությանը, որ՝ լավ չես ապրելու, Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել։

1998-ի այս օրը ՀՀՇ-ական պատգամավոր Հովհաննես Իգիթյանին հեռացնում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության նախագահի պարտականություններից։Իգիթյանն ասում է, որ խորհրդարանի ղեկավար Խոսրով Հարությունյանը կանչել է իրեն եւ պատվիրել Ռոբերտ Քոչարյանի անունից դիմում գրել, «թե չէ վատ կլինի»։ Նա էլ հանդիպել է նախագահին եւ պարզել, որ Հարությունյանը ստում է։

1998-ի այս օրերին Երեւանի կենդանաբանական այգին համալրվում է գետաձիով, բիզոնով եւ ջայլամով։ Այգին կենդանիներին ձեռք է բերում փոխանակումների ճանապարհով։ Գնացքով Հայաստան բերված գետաձին ճանապարհին որոշ վնասվածքներ է ստացել։ Դժվար է ասել, որ նրանց խնամքի պայմանները լավագույնն են։

Հայկական ավիացիայի նոր պետը՝ Հովհաննես Երիցյանը, 2000-ի սեպտեմբերի 28-ին՝ ավիացիայի տոնի օրը, հանդիպելով նախորդ ղեկավարներից դժգոհ օդաչուների հետ հայտարարում է՝ ես չգիտեմ, թե նախկիններն ինչ են արել, եկեք աշխատանքն սկսենք զրոյից։

Թեպետ խաղողագործները անցյալ տարվա համեմատ իրենց ապրանքը մթերում են ավելի էժան գներով, Երեւանի կոնյակի գործարանի մոտ հերթեր են։ Խաղողահյութն ուղղակի բեռնատարների թափքից լիտրերով լցվում է ասֆալտի վրա։ Հերթն այնքան երկար է, որ գյուղացիների մի մասի անպիտան դարձած բերքից հնարավոր է դառնում միայն օղի թորել ու ծախել։

«Միասնություն» դաշինքի փլուզումից հետո 2000-ի սեպտեմբերի 28-ին ընդդիմությունն Ազգային Ժողովում փնտրում է նոր մեծամասնություն։Այդ մեծամասնության մեջ պետք է բաշխվեն տարբեր կուսակցությունների պատասխանատվություններն ու լիազորությունները։ Եթե սա էլ իրավիճակ չփոխի, Ռոբերտ Քոչարյանը պետք է ցրի խորհրդարանը։

2001-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանն ունի եվրոպական ցածր ձայնային չափանիշներին համապատասխանող միայն մեկ Ա-310 օդանավ։  Սակայն այդ ինքնաթիռը մի քանի օր առաջ՝ 2001-ի սեպտեմբերի 17-ին «Զվարթնոցից» դեպի Փարիզ իրականացրած թռիչքի մեկնարկից 15 րոպե հետո շարժիչի անսարքության պատճառով վերադառնում է «Զվարթնոց»։

Նոր շարժիչի տեղադրումից հետո սեպտեմբերի 27-ին այդ օդանավով տուն է վերադառնում Հռոմի պապը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը 2001-ի սեպտեմբերի 28-ին սպառնում է, որ եթե Պողոս Պողոսյանի սպանության հետաքննության ժամանակ հարցեր առաջանան, կուսակցությունը գործ կունենա Ռոբերտ Քոչարյանի հետ։ Արդեն հայտնի է, որ Պողոս Պողոսյանը սպանվել է «Առագաստ» սրճարանում գտնվող նախագահին «Պրիվետ, Ռոբ» բառերն ասելուց հետո։

«Մեզանից աղքատներ էլ կան»,-նույն օրը ոգեւորված հայտարարում են Հանրապետական խմբակցության անդամները։Նրանք քիչ առաջ են վերադարձել Ղրղզստանից, որտեղ տեղեկացել են այլ երկրների աղքատության մասին։ 2

005-ի սեպտեմբերի 28-ին ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ընդունում է Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Գրանցված 100 պատգամավորներից նախագծին կողմ է քվեարկում 90-ը: Ընդդիմադիր պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցում:

2009-ի սեպտեմբերի 28-ին Շիրակի մարզում տեղում է սեզոնի առաջին ձյունը։ Գյուղացիները զայրացած են, պաշտոնյաները՝ շփոթված։

2012-ի սեպտեմբերի 28-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշում է սրբագրել հանրահավաքներին միշտ դաժանությամբ աչքի ընկած «Բազազ» մականունով հայտնի Ռոբերտ Մելքոնյանի կերպարը։«Նա շատ լավ, դաստիարակված անձնավորություն ա»,-ասում է Գասպարյանը