Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ Պետքարտուղարություն
A A
Պաշտոնական

ԱՄՆ պետքարտուղարությունը ԼՂ հակամարտության սրման մասին. Դրսի կողմերի մասնակցությունը ուժի կիրառմանը կխորացնի լարվածությունը

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական վերջին բախումների վերաբերյալ.

՛՛ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում: Մենք ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին:

Միացյալ Նահանգներն ամենախստագույն կերպով դատապարտում է լարվածության այս աճը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բեգոնը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ՝ հորդորելով երկու կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ հաղորդակցության միջոցները, զերծ մնալ հետագա սրացումից և վնասարար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք էլ ավելի են աճեցնում լարվածությունը տեղում:

Միացյալ Նահանգները կարծում է, որ դրսի ուժերի մասնակցությունը ուժի կիրառման աճին խորապես անօգտակար էև միայն կնպաստի տարածաշրջանային լարվածությանը: Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ կողմերին հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու օգնությանը՛՛: