Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քիմ Քարդաշյան
A A
Պաշտոնական

Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից. Քիմ Քարդաշյանի գրառումը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:

«Խնդրում եմ տարածել նորությունը:  Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք «բախումներ» չեն: Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը  Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք  Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել է Քարդաշյանը:

Նա շեշտել է՝ պետք են միջազգային դիտորդներ, որ ուսումնասիրեն և միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցառումների կոչ անեն `կանխելու անհարկի սրացումն ու ողբերգությունը: 

«Արցախում հայերը հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը `պաշտպանելու Արցախը և  Հայաստանը»,- գրել է Քարդաշյանը: