Բացել լրահոսը Փակել լրահոսը
120452850_731745724046172_4790372485621312568_o
A A
Պաշտոնական

Ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք՝ հնարավորություն չունենալով առանց մարդկանց առողջությունը վտանգելու՝ տնից դուրս գալ:

Ցավում եմ, որ չեմ կարող միանալ ընկերներիս ոչ թե իմ առողջությունը խնայելու, այլ նրանց չվարակելու համար: Նաև ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող պատասխանել լրագրողների զանգերին ու հարցերին: Հուսով եմ, որ մեկ շաբաթից կմիանամ ընկերներիս ու կծառայեմ հայրենիքիս՝ ինչով կարող եմ։ Վստահ եմ, որ մեր բանակը ոչ միայն կպաշտպանի մեր սահմանները, այլև արժանի հակահարված կտա ագրեսորին: Հաղթելու ենք»: