Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գայանե Աբրահամյան
A A
Պաշտոնական

Գայանե Աբրահամյանը հետ է վերցնում պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով ավելի վաղ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դիմումը հետ է վերցնում.

«Սիրելի հայրենակիցներ,

Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։

Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»,- նշել է նա։