Բացել լրահոսը Փակել լրահոսը
eVZLquL7HQVju7poJvLNzmiu12
A A
Պաշտոնական

Դատապարտում ենք ազգամիջյան բախումներ հրահրելու «հարևան» Ադրբեջանի փորձերը. «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ

Դատապարտում ենք ազգամիջյան բախումներ հրահրելու «հարևան» Ադրբեջանի փորձերը, որոնք ուղեկցվում են անտեղի ատելությամբ և արժանապատվությունը նվաստեցնող վանկարկումներով դատապարտում հերթական սադրանքը: Ի սեր Աստծո, դեռ վաղուց եզդիներն ասում են. «Յուրաքանչյուրը ձևավորվում է իր մտքերից, դառնում է այն, ինչ մտածում է…» «Երանի նրան ով լավ հարևաններով է շրջապատված» : Լավ է լինել ջերմացող մոմ, քան անտեղի շուրջը վառող թեժ կրակ:
 
Մենք չտրվենք սադրանքների, լինենք խոհեմ, զսպված, որ «հարևանների» այս հոխորտանքը չդառնա արժեք և արժևորվի որևէ մեկի կողմից: Լինենք միասնական, համատեղ մեր զինվորի կողքին, նպատակը՝ Հաղթանակ։
Կոչ ենք անում Աշխարհի երկրներին, միջազգային կազմակերպություններին ուշադրություն դարձնել և խստիվ արգելել այդ երևույթները:
 
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան