Բացել լրահոսը Փակել լրահոսը
120308549_2399852566983648_6634636159416079553_n
A A
Պաշտոնական

Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,

Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:
 
Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:
 
Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:
Կեցցե՛ մեր Հայրենիքը, կեցցե՛ մեր հզոր ու հաղթական բանակը:
Մենք հաղթելու ենք»։